Բաղադրությունը

1Սառեցված կարագ

2Ալյուր

3Սառը ջուր

4Սերուցք

5Հավի եփած կրծքամիս

6Ձու

7Պանիր

8Սամիթ

Պատրասման եղանակը

1. 1 ժամ առաջ, սառնարանից հանել կարագը եւ թողնել մի փոքր հալի եւ 30 րոպե առաջ սառցարանում տեղադրել 3 ճաշի գդալ ջուր: Երբ ժամը գա խառնել խմորի բաղադրիչները սկզբում պատառաքաղով, հետո ձեռքերով, ապա գնդիկ սարքել եւ կես ժամ դնել սառնարանը:
2. Միացնել ջեռոցը 180 աստիճան, մինչ ջեռոցը տաքանում է, իսկ խմորը սառում է, խառնել միջուկի բոլոր բաղադրիչները: Հավը եփել եւ անցկացնել հարիչով:
3. Խմորը հանել սառնարանից: Սեղանին ալյուր ցանել եւ խմորը բացել ոչ շատ բարակ: Դնել ֆորմայի մեջ եւ ավելորդ ծայրերը կտրել մկրատով: Մի քանի րոպե դնել սառնարանը:
4. Այնուհետեւ լցնել միջուկը:
5. Եփվելու ընթացքում միջուկը կբարձրանա, հետո կիջնի:
Այս պիրոգը պատրաստվում է շատ հեշտ եւ խմորը միշտ ստացվում է: Պետք է մատուցել տաք վիճակում: