Բաղադրությունը

1Ոչխարի կամ տավարի միս

2Սպիտակաձավար 800 գ .

3Սոխ

4Գազար

5Բուսական յուղ

6Աղ

7Համեմունքներ

Պատրասման եղանակը

1. Լվացած բրինձը 1.5-2 ժամ թրջել աղաջրի մեջ:
2. Միսը կտրել 30-40 գրամանոց կտորների, որոնք պետք է տապակել 160 - 170 ՛ C տաքացրած բուսական յուղի մեջ:
3. Այնուհետեւ ավելացնել կիսակլորներով կտրատած սոխը եւ շարունակել տապակել
4. Այնուհետեւ լցնել ձողաձեւ կտրատած գազարը, բոլորը խառնել միասին, ավելացնել ջուր (հարաբերակցությունը ջուր բրինձ՝ 1: 1), աղ, համեմունքներ եւ եփել 25-30 րոպե:
5. Կաթսայի ամբողջ մակերեւույթով լցնել բրինձը եւ եփել է առանց կափարիչի՝ մինչեւ ողջ հեղուկը գոլորշիանա:
6. Մեջտեղում հավաքել սարի նման, փակել եւ շոգեխաշել 30-40 րոպե:
7. Պատրաստի փլավ զգույշ խառնել:
8. Մատուցելիս բրնձի եւ բանջարեղենի վրա դնել մանր կտրատած միսը:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ: