«Աֆրիկյան սուրճ»-ը պատրաստվում է սուրճի հայրենիք` Եթովպիայից հատուկ ընտրված սուրճի արաբիկա և ռոբուստա տեսակներից։ Անկրկնելի համ ու բույր ստանալու համար սուրճը բովվում է ավանդական եղանակով` պահպանելով անհրաժեշտ ջերմաստիճանային  նորմերը մուգ և բաց համային տարբերակներ ստանալու համար։ «Աֆրիկյան սուրճ»-ը չի անցնում որևէ քիմիական մշակում, չի պարունակում համային կամ հոտային հավելումներ։ Փաթեթավորվում է եռաշերտ փաթեթներում, ինչը հնարավորություն է տալիս պահպանել սկզբնական բույրն ու համը։ Հնարավորինս թարմ սուրճի վայելքը մատուցելու համար մեր սուրճի պահպանման ժամկետն է 3 ամիս։